Քարդաշյանն իր աջակցություն է հայտնել ռեփեր Թրևիս Սքոթին
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր աջակցություն է հայտնել ռեփեր Թրևիս Սքոթին այն բանից հետո, երբ Տեխասում երաժշտական փառատոնում նրա ելույթի ժամանակ հրմշտոց էր տեղի ունեցել՝ դառնալով 8 մարդու մահվան պատճառ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Քարդաշյանը, որի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, Սքոթի ընկերուհին է և պատրաստվում է լույս աշխարհ բերել երկրորդ երեխային, ընդգծել է, որ ռեփերն այնքան շատ է հոգ տանում իր երկրպագուների մասին:
«Ինչպես դուք բոլորդ, մեր ընտանիքը ցնցված է ողբերգությունից: Մենք աղոթում ենք բոլոր զոհերի, նրանց ընտանիքների և մերձավորների համար, ինչպես նաև Թրևիսը, որը հոգ է տանում իր երկրպագուների մասին և իսկապես հուսահատված է», - գրել է Քիմը Twitter-ում:
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ քրեական հետաքննություն է սկսել, մեկ տասնյակից ավելի դատական գործեր են հարուցվել:
Զոհերի կատաղած հարազատները պահանջում են, որ Սքոթը պատասխանատվության ենթարկվի ողբերգության համար այն բանից հետո, երբ նա շարունակել է ելույթը մինչև 30 րոպե, երբ մարդիկ արդեն մահացած են եղել, իսկ ամբոխը վանկարկել է «դադարեցրո՛ւ շոուն»: