Զաքիր Հասանովը մեկնել է Մոսկվա
Ադրբեջանի Պնախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Մոսկվա։ Այնտեղ նա կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների Խորհրդի հերթական նիստին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ նիստը կայանալու է նոյեմբերի 10-ին։