Քանյե Ուեսթի ընկերությունը մոտ 1 մլն դոլար կտուգանվի
Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշը, որը վերջերս փոխել է իր անունը Ye, կվճարի 950,000 դոլար առաքման ժամկետների խախտման համար: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի դատախազ Ջորջ Գասկոնի հայտարարությունը։
Նշվում է, որ վեճը լուծվել է քաղաքացիական հայցի շրջանակներում։ Բրենդը դատի են տվել այն բանից հետո, երբ հաճախորդները բողոքել են, որ իրենք ավելի քան 30 օր սպասում են առցանց պատվիրված ապրանքի:
Yeezy ապրանքանիշը մեղադրվում է «ապօրինի բիզնես պրակտիկայի և ապրանքների ուշ առաքման պատճառով կեղծ գովազդի մեջ»:
«Օնլայն սպառողներն իրավունք ունեն պաշտպանված լինել անհիմն միջնորդավճարներից և անհիմն երկար սպասելուց: Մենք կկիրառենք Լոս Անջելեսի շրջանի առցանց գնումները կարգավորող նահանգային և դաշնային օրենքները», – ասել է Գասկոն:
Հետաքննությունն անցկացվել է չորս շրջաններում՝ Լոս Անջելեսում, Ալամեդայում, Սոնոմայում և Նապայում։ Յուրաքանչյուր վարչական շրջանի շրջանային դատախազ կստանա 200,000 ԱՄՆ դոլար և 25,000 ԱՄՆ դոլար՝ քննչական գործողությունների համար: Հավելյալ 50,000 ԱՄՆ դոլար կտրամադրվի Սպառողների իրավունքների պաշտպանության դատախազության վստահության հիմնադրամին:
Կալիֆորնիայի օրենսդրությունը պահանջում է առցանց ապրանքներ առաքել 30 օրվա ընթացքում: Հակառակ դեպքում ընկերությունը պետք է հաճախորդին գրավոր ծանուցում ուղարկի ուշացման մասին և վերադարձնի գումարը կամ ուղարկի «համարժեք կամ ավելի որակյալ փոխարինող ապրանքներ»: