Ինտերի հարձակվողը վնասվածք է ստացել
«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն վնասվածք է ստացել Ա Սերիայի 12-րդ տուրի՝ «Միլանի» դեմ խաղում (1:1):
Բոսնիացի հարձակվողը ազգային հավաքականի ճամբարում հետազոտության է ենթարկվել, որի արդյունքում պարզվել է, որ նա վնասել է ազդրի մկանները։
Ջեկոյի մասնակցությունը ԱԱ-2022-ի ընտրական փուլի Ֆինլանդիայի ու Ուկրաինայի դեմ խաղերին կասկածի տակ է։