Մայորալը կարող է հեռանալ Ռոմայից
«Ռոմայի» հարձակվող Բորխա Մայորալը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», կարող է հեռանալ հռոմյան ակումբից։ Այս մասին հայտնում է todofichajes.com-ը:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը միայն երեք անգամ է խաղադաշտ դուրս եկել Ա Սերիայի հանդիպումներում։
Չի բացառվում, որ հարձակվողը կվերադառնա մադրիդյան թիմ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 14 միլիոն եվրո։