Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 160 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 39160-ով, ինչը մեկ շաբաթվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է դարձել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8.873.655-ի, երեքշաբթի լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։
Հարաբերական արտահայտությամբ վարակվածների թվի աճը կազմել է 0.44 տոկոս։
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժվող հիվանդների թիվը հասել է 1 004 844-ի: Շտաբի տվյալներով՝ սա առավելագույն ցուցանիշ է համավարակի բռնկումից ի վեր:
Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն ավելացել է 32036-ով՝ հասնելով 7619596-ի։ Դուրս գրվածների մասնաբաժինը, ըստ շտաբի տվյալների, կազմում է վարակվածների ընդհանուր թվի 85.9 տոկոսը։
Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների թիվն ավելացել է 1 211-ով՝ նախորդ օրվա 1 190-ի դիմաց՝ հասնելով 249 215-ի։ Սա նոր առավելագույն ցուցանիշ է համավարակի սկզբից ի վեր։ Պայմանական մահացության մակարդակը (վերջնականը կարելի է որոշել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 2.81 տոկոսի մակարդակում, վկայում են շտաբի տվյալները: