Մեսին մարզում է անցկացրել Արգենտինայի հավաքականում
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին պատրաստվող Արգենտինայի հավաքականը սկսել է մարզումային հավաքը։ Թիմի առաջին մարզմանը մասնակցել է նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին, հաղորդում է հավաքականի թվիթերյան էջը՝ ներկայացնելով լուսանկարներ։
Մեսին շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից հետո։ 34-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունն Ուրուգվայի դեմ խաղին հարցականի տակ է։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է խմբի առաջատար Բրազիլիայի դեմ կենտրոնական խաղում։
Ուրուգվայ - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, Բրազիլիա - Արգենտինա դիմակայությունը՝ նոյեմբերի 17-ին։
Լուսանկարները՝ այստեղ: