Էրդողանը ձայնակցել է «Քուրդիստանի վարդը Բաթմման է» երգին. Թուրքիայում դեպքը մեծ արձագանք է գտել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի արեւելյան Բաթման նահանգում այցելել է տեղի հայտնի գրադարանը, որտեղ նրան քուրդ երիտասարդները երգ ու պարով են դիմավորել։
Թուրքական T24—ի փոխանցմամբ՝ Բաթմանի գրադարան այցելած Էրդողանը կազմակերպված ընդունելության ժամանակ լսել է քուրդ երիտասարդների կատարումները եւ ընթացքում ձայնակցել «Քուրդիստանի վարդը Բաթմանն է» երգին։
«Քուրդիստան» բառն ունեցող երգը լսելն ու ձայնակցելը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, քանի որ մշտապես պաշտոնյաները խուսափում են «Քուրդիստան» բառից եւ շեշտում, որ Թուրքիայի տարածքում չկա Քուրդիստան։