Թուրքիայի կենտրոնական հատվածում երկրաշարժի հետևանքով փլուզումներ են եղել
Թուրքիայի Քոնիա նահանգում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Քոնիա նահանգի Մերամի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլուզումներ են տեղի ունեցել եւ վնասվածք է ստացել մի քաղաքացի։
Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կմ խորության տակ եւ էպիկենտրոնում կազմել է 5.1 մագնիտուդ։