Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով
Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Պարեկային խմբերը «ԲՏՌ-82Ա» եւ «ՈՒՌԱԼ» ժամանակակից զրահափոխադրիչներով բազմակիլոմետրանոց երթ են կազմակերպել ընդհանուր օգտագործման ճանապարհներով եւ հողոտ դժվարանցանելի ճանապարհներով` անցնելով հեռավոր շրջաններով ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ամեն օր պարեկային առաջադրանքներ են իրականացնում Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի տարբեր երթուղիներով, ինչպես նաեւ Լաչինի միջանցքով։ Պարեկության ժամանակ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Այս մասին հայտնել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Սազոնովը։