Միայն Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան հեռանալուց հետո լրագրողներին թույլ տվեցին մտնել «Եռաբլուր» (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հեռացավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից: Քանի որ լրագրողներին թույլ չէին տվել բարձրանալ «Եռաբլուր» անհայտ մնաց, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը մենակ էր, թե կային այլ պաշտոնյաներ:
Միայն վարչապետի ավտոշարասյան հեռանալուց հետո լրագրողներին թույլ տվեցին բարձրանալ «Եռաբլուր» պանթեոն:
Քիչ անց «Եռաբլուր» այցելեցին նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները, մասնավորապես ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Հովակիմյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վիգեն Խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ այլք:
Նշենք, որ այստեղ բավական մեծ թվով ոստիկաններ էին բերվել, այդ թվում կարմիրբերետավորներ:
Նշենք, որ այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի ավարտի մեկ տարին: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարություն: