«Ո՞վ ասաց, որ անելիքը միայն խոսելով է». հանրահավաքին մասնակցել է նաև Տիրան Խաչատրյանը (տեսանյութ)
ՏեսանյութերԱզատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին մասնակցել է նաեւ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, հաղորդում է News.am-ը:
Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, իսկ դիտարկմանը, որ հանրահավաքին մասնակցելն արդեն ցույց է տալիս, որ անելիք ունի, նա արձագանքել է. «Իսկ ո՞վ ասաց, որ անելիքը միայն խոսելով է»:
Հարցին, թե աջակցո՞ւմ է հանրահավաքը կազմակերպող քաղաքական ուժին, նա պատասխանել է. «Իսկ դա պարտադի՞ր է, ոստիկաններն էլ են այստեղ: Ես հարցազրույց չեմ տալիս, լրագրողներն ինձ շատ ջղայնացրել են»:
Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ եղավ է «Իսկանդեր» հրթիռի՝ 10 տոկոս պայթելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ երկար ծիծաղելու համար։