Նապոլիի հարձակվողը կարող է տեղափոխվել Ատլետիկո
«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել եվրոպական մի շարք թոփ թիմեր, այդ թվում՝ «Ատլետիկոն»:
Նշվում է, որ ակումբների միջեւ բանակցություններ են ընթանում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացին կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա։