Լոլիտան հրապարակային ծաղրել է նախկին ամուսնու՝ Ալեքսանդր Ցեկալոյի արտաքինը
Երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Լոլիտա Միլյավսկայան հիշել է ամուսիններից մեկի՝ Ալեքսանդր Ցեկալոյի մասին։ «НТВ»-ով հեռարձակվող «Суперстар» շոուի եթերում երգչուին հերթական անգամ ծիծաղել է նրա արտաքինի վրա։
«Կա մի տարի, որը բոլորովին դուրս է եկել հիշողությունիցս։ 1987 թվականն է։ Ինձ այդ մասին հիշեցրել է «Վիկիպեդիան»։ Դա «Ակադեմիա» կաբարե-դուետի ծննդյան տարին է։ Ես, անկեղծ ասած, նույնիսկ չեմ հիշում, թե ում հետ եմ եղել դրա կազմում, սակայն «Վիկիպեդիան» հիշեցրել է, որ փոքր, չաղլիկ տղամարդ էր»,- կատակել է երգչուհին։
Ի դեպ, Լոլիտա Միլյավսկայան և Ալեքսանդր Ցեկալոն ամուսնացած են եղել տասներկու տարի։ Նրանք բաժանվել են 2000թ․-ին եւ այդ ժամանակվանից ի վեր չեն շփվում։ Լոլիտան որպես ամուսնալուծության պատճառ նշել է իրենց ստեղծագործական մրցակցությունն ու Ցեկալոյի բարդ բնավորությունը։
Նշենք նաև, որ «НТВ»-ով հեռարձակվող «Суперстар» շոուն շատ սպասված իրադարձություն էր, որտեղ որպես մասնակիցներ հանդես են գալիս այնպիսի մեգաաստղեր, ինչպիսիք են Ավրաամ Ռուսսոն, Վիկա Ցիգանովան, ռուսական շոու-բիզնեսի բոլոր հայտնիներին հայտնի դարձրած Լյուբաշան, Ալյոնա Ապինան, Վիկտոր Սալտիկովը, Աստղային Ֆաբրիկա-ից հայտնի Յուրի Տիտովը, Անաստասիան, որին շատ հաճախ նմանացնում էին Ալլա Պուգաչովային և այլն:
Ժյուրիի ներկայացուցիչներից մեկն էլ Մաշա Ռասպուտինան է: