Utair-ը գործարկում է Սոչի-Երևան ուղիղ չվերթ
Utair ավիաընկերությունը Սոչի-Երեւան չվերթ է գործարկում։ Այս մասին հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ ընկերությունն արդեն հայտարարել է Տյումեն-Երեւան-Տյումեն ուղիղ չվերթի բացման մասին։
«Նոյեմբերին մենք երկու նոր չվերթ կբացենք դեպի Երեւան՝ Սոչիից եւ Տյումենից։ Եվ կշարունակենք չվերթները Մոսկվայից Երեւան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Սոչիից չվերթներ կիրականացվեն նոյեմբերի 17-ից՝ չորեքշաբթի, Տյումենից՝ նոյեմբերի 20-ից՝ շաբաթ օրերին։ Մոսկվա-Երեւան չվերթի ծրագիրը շարունակվում է նաեւ չորեքշաբթի օրերին, հավելել են ավիաընկերությունում։