«Ռեալը» կվաճառի 6 ֆուտբոլիստի
Մադրիդի «Ռեալը» մտադիր է հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառքի հանել վեց ֆուտբոլիստի։
Արքայական ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն ցանկանում շարունակել համագործակցությունը Գարեթ Բեյլի, Էդեն Ազարի, Իսկոյի, Մարսելոյի, Լուկա Յովիչի եւ Խեսուս Վալյեխոյի հետ, հաղորդում է AS-ը։
Ստացված գումարը կհատկացվի փարիզյան ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերին։