Ես այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվելու․ Անգելա Մերկել
Անգելա Մերկելը հաստատել է, որ պաշտոնը լքելուց հետո այլևս մտադիր չէ զբաղվել քաղաքականությամբ։ Այդ մասին նա հայտարարել է Deutsche Welle ին կիրակի օրը տված հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ եմ անելու… Ես այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվելու»,- ասել է Մերկելը։ «Արդեն ասացի, որ նախ մի փոքր կհանգստանամ, հետո կտեսնենք, թե ինչ կգա մտքիս»,- ասել է նա՝ նշելով, որ հաճախակի «կկարդա ու քնի»։
«Կարծում եմ, որ ավելի ուշ գլխումս այլ պլաններ կգան ն, պարզապես ես երկար տարիներ ամբողջությամբ կենտրոնացել եմ ինձ տրված օրակարգի վրա և միշտ պետք է պատրաստ լինեի»,- ասել է նա։
Նա խոստովանել , որ «սա իսկապես վերջին հարցազրույցներից մեկն է» որպես կառավարության ղեկավար։
«Ես, այսպես ասած, պաշտոնավարմանս վերջին օրերին հրաժեշտի շրջագայություն եմ անում, մի կողմից ուրախանում եմ, հետո, իհարկե, մի քիչ կտխրեմ, քանի որ իմ աշխատանքը միշտ ինձ հաճույք է պատճառել»,- ասել է Մերկելը։
Մերկելը նաև խոստովանել է, որ կան մարդիկ, ովքեր այնքան էլ գոհ չեն իր քաղաքականությունից։