Պանրի վնասակարության և օգտակարության մասին
Սննդաբան Տատյանա Իվաննիկովան ՌԻԱ Նովոստիին պատմել է պանրի օգտակարության ու վնասակարության մասին։
«Պանիրը շատ սննդարար մթերք է, և 1/4-ը բաղկացած է սպիտակուցներից: Դրանք մեզ անհրաժեշտ են, քանի որ դրանք մկանների «շինանյութ» են համարվում: Հետևաբար, պանիրը մարզիկները հաճախ օգտագործում են վերականգնողական փուլում:
Պանրի առավելությունն այն է, որ դրա սպիտակուցները ներծծվում են ավելի լավ, քան կաթնամթերքինը։ Քանի որ պանիրը շատ բարձր կալորիականությամբ մթերք է, այն հիանալի լրացնում է էներգիան, ուստի այն հաճախ օգտագործվում է որպես առողջարար նախուտեստ»,- ասել է փորձագետը։
Սննդաբանը հավելել է նաև, որ պանրի կալորիականությունը հակացուցվում է ավելորդ քաշ ունեցող և սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։
«Պանիր ընտրելիս ուշադրություն դարձրեք բաղադրությանը, այն չպետք է պարունակի շատ բուսական ճարպեր, այս մթերքի պատրաստման գործընթացը բավականին երկար է և ծախսատար, ուստի պանիրը չի կարող էժան լինել»,- եզրափակել է Իվաննիկովան։