Հրայր Ալիխանյանը դարձավ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է հաջող ելույթներն աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում:
Ազատ ոճի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության 74 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ ՀրայրԱլիխանյանը մրցեց Ավստրիայից Սիմոն Մարչլի հետ և ժամանակից շուտ հաղթեց 10:0 հաշվով:
Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձել էր Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն:
Իսկ նախօրեին Հայաստանի հավաքականից Վազգեն Թևանյանը դարձել էր Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե, իսկ Մանվել Խնձրցյանը և Արման Ավագյան նվաճել էին բրոնզե մեդալակիր: