Քունջութի սերմերը նվազեցնում են խոլեստերինի մակարդակը
Խոլեստերինի մակարդակը նորմալացնելու համար հարկավոր է ուտել քունջութի սերմեր, բայց չի կարելի օգտագործել ամենօրյա ռեժիմով։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է աննդաբան Աննա Դրոբիշևան։
Սննդաբանի խոսքերով քունջութի սերմերը խոլեստերինի մակարդակը նվազեցնելու և օրգանիզմում ճարպերի փոխանաակությունը նորմալացնելու հատկություն ունեն։ Դրանք պարունակում են երկաթ, ցինկ, պղինձ, մագնեզիում, ֆոսֆոր և ցելյուլոզա։ Քունջութի սերմերում 7 անգամ ավելի շատ կալցիում կա, քան կաթի մեջ։
Սննդաբանը խորհուրդ է տվել շաբաթվա ընթացքում սննդակարգին ավելացնել մեկ գդալ քունջութի սերմ։
Դա օրգանիզմը կհագեցնի հակաօքսիդանտներով և ֆիտոէստրոգեններով։
Ավելի վաղ բրիտանացի բժիշկ Դոբոր Լին խորհուրդ էր տվել սննդակարգում սահմանափակել ճարպոտ մսի, երշիկի, թխվածքների, պանրի և աղանդերի օգտագործումը, քանի որ դրանք բարձրացնում են խոլեստերինը։ Նա նաև նշել էր խոլեստերինը սպանող երեք նյութերը։ Դրանք են՝ հագեցած ճարպերը, կաթնամթերքը և ցելյուլոզան։