Յակուտսկի և Չուկոտկայի հյուսիսափայլերը հմայել են համացանցի օգտատերերին
Համացանցի օգտատերերը զանգվածաբար կիսվում են հյուսիսափայլի լուսանկարներով, որոնք նկատվել են Յակուտսկի, Չուկոտկայի, Կամչատկայի, Կրասնոյարսկի երկրամասի և որոշ այլ շրջաններում։ Հատկապես պայծառ են եղել վերջին երկու գիշերները։
Բևեռային լույսերը հաջողվել է ֆիքսել Վոլոգդայի և Յարոսլավլի շրջաններում, տեղեկացնում է «Великий Устюг»-ը։
Ենթադրվում է, որ հյուսիսայփայլերից հետո իսկական ձմեռային ցուրտ է սկսվելու,- գրում է «Якутия Daily»-ն։
Նոյեմբերի 3-ին, 4-ին և 5-ին տեղի ունեցած բևեռափայլերը պայմանավորված է գեոմագնիսական փոթորկի հետ, որը միջին ուժգնության է եղել, դա էլ իր հերթին արեգակի պսակի արտանետման հետևանք է։ Սա դարձել է վերջին տարիների ամենահզորներից մեկը։
Սրա հետևանքով հյուսիսափայլերը սովորականից ավելի հարավ են նկատվում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում և նույնիսկ ԱՄՆ-ի մի քանի հյուսիսային նահանգներում։