Մեկ օրում Ռուսաստանում ավելի քան 1,8 հազար հեկտար տարածքում անտառային հրդեհներ են մեկուսացվել
Մեկ օրում անտառային հրդեհային ծառայությունները ՌԴ մարզերում 1843 հա տարածքում հրդեհներ են մարել։ Մեկուսացման աշխատանքները շարունակվում են 62 հեկտար տարածքում, կիրակի լրագրողներին հայտնել են անտառային պաշտապանության դաշնային ծառայությունից։
«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում անտառային հրդեհի 12 օջախ է մեկուսացվե։ Ռուսաստանի Դաշնության տարածքում անտառային հինգ օջախներում դեռ ակտիվ հրդեհներ են։Այն ընդգրկում է 62 հա տարածք, աշխատանքներ են տարվում դրանք մարելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Մարման աշխատանքներում ներգրավված է 287 մարդ, օգտագործվում է 102 միավոր տեխնիկա, ինը ինքնաթիռ։ Հրդեհավտանգ է համարվում 28 բաղկացուցիչ սուբյեկտներ, գործում է հրդեհային անվտանգության հատուկ ռեժիմ: