Գիտնականները նշել են այն մթերքը, որն ապահովում է գլխուղեղի առողջությունը
Ֆրանսիայի Բորդոյի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչ կապ կա գլխուղեղի անոթների հիվանդության առաջացման և սննդակարգում ձկան օգտագործման միջև։
Գիտնականները դիտարկել են 65 տարեկանից բարձր և սիրտ-անոթային խնդիրներ չունեցող 1623 մարդկանց գլխուղեղի МРТ հետազոտության արդյունքները։
Հետազոտվողներին 4 խմբի են բաժանել՝ կախված նրանից, թե ինչքան հաճախ են սննդակարգում ձուկ օգտագործում(շաբաթական մեկ անգամից մինչև շաբաթվա մեջ 4 անգամ), այնուհետև համեմատել են բոլոր մասնակիցների արյունատար անոթների հիվանդությունների ախտանշանների քանակը։ Պարզվել է, որ ինչքան հաճախ են մարդիկ ձուկ օգտագործել, այնքան գլխուղեղի МРТ հետազոտության արդյունքներով ավելի քիչ ախտահարում է նրանց մոտ հայտնաբերվել։ Այս օրինաչափությունը նկատվել է հիմնականում 65-69 տարեկան անձանց մոտ։
Ավելի վաղ ամերիկացի գիտնականները հայտնաբերել էին կապ ծեր տարիքում որոշակի գեների խմբի և ճանաչողական ֆունկցիաների պահպանման միջև։
Պարզվել է, որ ծերունական տարիքում տվյալ գեների ակտիվությունը պահպանելու համար անհրաժեշտ է ամբողջ կյանքի ընթացքում պահպանել ինտելեկտուալ ակտիվություն։