Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Ադրբեջանի վերընտրված նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Ինչպես հայտնում է SalamNews-ը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմանի հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև հարցեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:
Նշենք, որ սա ամերիկացի համանախագահի երկրորդ այցն է տարածաշրջան: Առաջին անգամ նա Ադրբեջանում եղավ սեպտեմբերի 10-ին, այնուհետև նա այցելեց նաև Հայաստան և ԼՂՀ: