Քեզ բացակա չենք դնի. Ծաղկալանջ գյուղում հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Սամվել Պոչիկյանի հիշատակը
Նոյեմբերի 6-ին, լրացավ 44-օրյա պատերազմում նահատակված, Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի լեգենդ դարձած հերոս Սամվել Պոչիկյանի մահվան մեկ տարին:
Սամվելի որդիներից ավագը՝ Մարտինը, սովորում է 2-րդ դասարանում, իսկ կրտսերը՝ Նարեկը, 1-ին դասարանում: Սամվելը ընտանիքի միակ կերակրողն էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական հրոսակները ձեռնարկեցին իրենց ագրեսիան Արցախի դեմ, Սամվելը կամավոր մեկնեց ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքի անվտանգությունը:
Սամվելը հերոսացել է Շուշիում՝ նոյեմբերի 6-ին: Սամվելի կինը՝ Հեղինը Միսկարյանը, պատմեց, որ Սամվելը ցանկանում էր գնալ Արցախ, բայց ինքը պնդել է, որ ետ կանգնի այդ մտքից, բայց ամուսինն ասել է, որ այնտեղ 18-19 տարեկաններ մեր եղբայրներն են զոհվում, ու ինքն իր տեղը չի գտնում:
Այդպես զինկոմիսարիատի երկրորդ ծանուցումը ստացել է ու միացել հայրենիքի նվիրյալ պաշտպաններին: