Մանչեսթերյան դերբիում Սիթին հաղթեց Յունայթեդին
Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում «Յունայթեդն» ԱՊԼ-ի 11-րդ տուրում ընդունել է «Մանչեսթեր Սիթիին» և 2-0 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը բացվել է առաջին կեսի մեկնարկում: 7-րդ րոպեին սեփական դարպասը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային: Առաջին կեսի վերջին րոպեին Բերնարդու Սիլվան կրկնապատկել է «Սիթիի» առավելությունը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 11 տուրից հետո 17 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Մանչեսթեր Սիթին» 23 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը Լոնդոնի «Չելսին» է, որի ակտիվում 25 միավոր կա: