Արսեն Հարությունյանը և Հրայր Ալիխանյանը մտան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Սերբիայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 10:0 հաշվով հաղթանակ տանելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամադ Մոկաևի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը պարտվել է քառորդ եզրափակչում. նա 0:5 հաշվով զիջել է իրանցի ըմբիշին: