ԵՊՀ-ն ՔՊ-ականացնում են, որ իրենց իշխանությունը վերարտադրվի. Մենուա Սողոմոնյան
Սա հերթական արարն է, հերթական քայլ է այդ տխրահռչակ քաղաքական ուժի ինքնավերատադրությունը ապահովելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը` անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություններին եւ ԵՊՀ-ում կատարվող այլ իրադարձություններին:
«Եթե իրենք նախկինում այն հանգամանքից ելնելով, որ Սերժ Սարգսյանը համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, ասում էին որ համալսարանը հանրապետականացնում էին, հիմա ես ասում եմ` դուք էլ համալսարանը ՔՊ-ականացնում եք` թքելով բոլոր օրենքների, բոլոր կանոնների, անգամ Սահմանադրության վրա, որովհետեւ այս ամբողջ գործընթացն ապօրինի է եղել: Ապօրինի է եղել այն պատճառով, որ գործող իշխանությունների կողմից մեծ մասնակցություն ունենալը համալսարանի կառավարման մարմինների ստեղծման գործում, էդ դրույթները, որոնք դուք զետեղել էիք բարձրագույն կրթության եւ գիտության մեջ եւ դրա հիմքով հակասահմանադրական էր ճանաչվել, դուք շարունակեցիք այդ նույն գործելակերպը եւ միակողմանիորեն կառավարությունը կատարեց համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ` այդ թվում վերացնելով պրոֆեսորի կոչումի պահանջը ռեկտորի պաշտոնի համար: Այս փոփոխությունը տեղի ունեցավ միանձնյա` այսինքն բուհի ինքնավարության սկզբունք կոպտագույնս խախտվեց»,- ասաց նա:
Սողոմոնյանը շարունակելով ասաց, որ ռեկտոր նշանակվեց քաղաքական ուժի ներկյացուցիչ, եւ նրա հովանու ներքո էլ իրականացվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմավորման գործընթացը:
«Մի շատ կարեւոր բան հաշվի չեն առել, որ ես հայց էի ներկայացրել եւ քաղաքացիական եւ վարչական դատարան: Քաղաքացիական եւ վարչական դատարանները մերժեցին վարույթ ընդունել եւ արգելանք դնել այդ որոշումների վրա, մենք բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան, որը բավարարեց մեր հայցը»,- ասաց նա` նշելով, որ այս գործընթացները եւ այսօրվա նիստը այդ առումով ապօրինի են:
Մանրամասները` տեսանյութում: