Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 41 335 դեպք. սա նոր առավելագույնն է
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 41 335-ով, սա համավարակի սկզբից մինչ օրս առավելագույն թիվն է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ https://tass.ru
Վարակվածների ընդհանուր թիվը 8 755 930 է, վկայում են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են շաբաթ օրը։
Արդեն չորրորդ օրն է՝ նոր բացահայտված դեպքերի թիվը գերազանցում է 40 հազարը։ Տոկոսային արտահայտությամբ աճը կազմում է 0,47 տոկոս։
Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 29 201-ով։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 7 535 172 մարդ։ Դուրս գրված պացիենտների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, կազմում վարակվածների ընդհանուր թվի 86,06 տոկոսը։
Կորոնավիրուսից մահվան ելքերի թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 1 188-ով նախորդ օրվա 1 192-ի դիմաց։ Համավարակի սկզբից մինչ օրս մահացել է 245 635 պացիենտ։ Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է որոշել համաճարակի ավարտից հետո) կազմում է 2,81 տոկոս, վկայում են շտաբի տվյալները։