«Նրա կողքին ինձ աղջնակի նման եմ զգում». Սվետլանա Լոբոդան պատմել է հայ միլիարդատեր սիրեցյալի մասին
Սվետլանա Լոբոդան հազվադեպ է պատմում անձնական կյանքի մանրամասների մասին, սակայն նախօրերին խոսել է նոր ընտրյալի եւ թանկարժեք նվերի մասին։
Աստղը դարձել է Մաշա Եֆրոսինինայի YouTube-յան «Экзамен» շոուի հյուրը։ Հաղորդավարուհին հարցրել է զարդի մասին, որը Սվետլանան կրում է մատնեմատին։ «Նվեր է»,- կարճ պատասխանել է Լոբոդան։ Աստղը նշել է, որ այն նշանադրության մատանի չէ։
Սվետլանան ընտրյալի մասին շատ բան չի պատմել, սակայն օգտատերերը մեկնաբանություններում նշել են, որ երգչուհին անկեղծ էր խոսում։ «Նա տարիքով մեծ է ինձանից։ Նա շատ իմաստուն է, հասկացող եւ կարող է ինձ պարուրել իր հոգատարությամբ»,- խոստովանել է Լոբոդան։ Սվետլանան նաեւ նշել է, որ շատ սիրաhարված է։ «Նրա կողքին ես ինձ աղջնակի նման եմ զգում»,- հավելել է նա։
Կասկածներ կային, որ երգչուհին հանդիպում է 50-ամյա գործարար եւ օլիգարխ Արթուր Գրանցի հետ։ Նա բիզնեսը վարում է Ուկրաինայում, սակայն հայկական արմատներ ունի։