ԵՊՀ-ում ընթանում է հոգաբարձուների խորհրդի նիստ, որը ապօրինի է. Մենուա Սողոմոնյան
ԵՊՀ-ում ընթանում է հոգաբարձուների խորհրդի նիստ, որը ապօրինի է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը:
«ԵՊՀ-ում ընթանում է հոգաբարձուների խորհրդի նիստ, որը ապօրինի է։
Վարչական վերաքննիչ դատարանը վերացրեց վարչական դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը, ինչը նշանակում է, որ իմ կողմից ներկայացված դիմումը համարվում է ընդունված, իսկ ԵՊՀ կանոնադրության փոփոխություններ նախատեսող ՀՀ կառավարության որոշման գործողությունը՝ կասեցված: Այս պահից սկսած Հովհաննես Հովհաննիսյանի պաշտոնավարումը որպես ռեկտորի ժ/պ անօրինական է, ավելին՝ վերջինս նույնիսկ չունի այդ պաշտոնում առաջադրվելու իրավունք։ Անօրինական է նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորումը եւ այս պահին ընթացող նիստը»,- գրել է նա։