«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Տրաֆորդում» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։
186-րդ մանչեսթերյան դերբիում բուքմեյքերները ֆավորիտ են համարում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին։ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի գործակիցը 1․70 է։
«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․60 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 4․10։
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16։30-ին։
10 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 20 միավորով երրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդն է՝ 17 միավոր։
Անգլիայի անցած առաջնության առաջին շրջանում, «Օլդ Տրաֆորդում» թիմերը խաղացել են ոչ ոքի՝ 0։0։ Երկրորդ շրջանում 2։0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Թիմերը հանդիպել են նաեւ այս տարվա հունվարին Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։ 2։0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթին»։