Գիտնականները ցրել են անլար ականջակալների վտանգի մասին գլխավոր միֆը
Սմարթֆոնները, ականջալակներն ու Bluetooth-սարքերն ունեն ամենալավ համբավը, քանի որ օգտատերերի մեծամասնությունը համոզված է, որ ճառագայթումը կարող է հրահրել լուրջ հիվանդությունների զարգացումը՝ ընդհուպ մինչեւ ուղեղի քաղցկեղ: Al-Arabiya-ն ուսումնասիրել է բջջային սարքերի մասին ամենատարածված կարծրատիպերը:
Ինչպես նշում են նյութի հեղինակները, մի քանի վաղ հետազոտությունները հաստատել են, որ Bluetooth-սարքերը պակաս ճառագայթում են արձակում, քան մյուսները, սակայն միեւնույն է բարձրացնում են, մասնավորապես, օնկոլոգիական հիվանդությունների զարգացման ռիսկը: Սակայն այնուհետեւ գիտնականները պարզել են, որ Bluetooth-սարքերն ու AirPods-ը շատ ավելի պակաս չառագայթում են արձակում, քան ցանկացած ռենտգենային սարքավորումների բջջային հեռախոսները:
Մասնագետները նաեւ ուսումնասիրել են էլեկտրամագնիսային ճառագայթումը, որն արձակվում է Bluetooth-սարքավորումների կողմից: Այս այնպիսի ցածր մակարդակում էր,որ պոտենցիալ ռիսկը սահմանափակվում է միայն այն դեպքերում, երբ մարդը երկար ժամանակ գտնվում է «ճառագայթողի» հետ անմիջական կոնտակտի հետ:
Փորձագետները հիշեցրել են, որ ականջակալներն անկախ դրանց մեխանիզմի գործողությունից, երկարաժամկետ եւ անդադար օգտագործման դեպքում կարող են նույնքան բարդ եւ տհաճ հիվանդություններ առաջացնել: Մասնավորապես, ականջակալները, Bluetooth-սարքավորումներն ու AirPods-ը չարաշահողների շրջանում նկատվում է լսողության խանգարում եւ գլխացավեր:
Բացասական հետեւանքներից խուսափելու համար մասնագետները թվարկել են ականջակալների եւ սմաթֆոնների օգտագործման կանոնները: Օրինակ՝ հեռախոսն ավելի լավ է պահել դեմքից առնվազն 30 սմ հեռավորության վրա, հաճախակի միացնել բարձրախոսը, չխնայել Bluetooth-սարքավորումների արտադրողի հարցում, ինչպես նաեւ չքնել ականջակալներով եւ փորձել հեռու տանել դրանք մարմնից, երբ դրանց կարիքը չկա: