Բայդենը, Օբաման, Բուշ կրտսերը, Քլինտոնը. ԱՄՆ քաղաքական և ռազմական վերախավը վերջին հրաժեշտն է տվել Քոլին Փաուելին (լուսանկարներ)
Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել երկրի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելին հրաժեշտի արարողությունը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ արարողությանը ներկա է եղել քաղաքական և ռազմական վերախավը, այդ թվում՝ գործող նախագահ և առաջին տիկին Ջո և Ջիլ Բայդենները, նախկին նախագահներ Բարաք Օբաման և Ջորջ Բուշ կրտսերը՝ իրենց կանանց՝ Միշելի և Լորայի հետ, նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, ներկայիս պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, նախկին փոխնախագահ Դիք Չեյնին, ԱՄՆ ԶՈՒ Միացյալ շտաբերի պետ Մարկ Միլին, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիզա Ռայսը և այլ պաշտոնյաներ:
Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի ազգային տաճարում:
Հիշեցնենք, որ Փաուելը մահացել է անցած ամիս: Նա 84 տարեկան էր և տևական ժամանակ պայքարում էր արյան քաղցկեղի դեմ. մահվան պատճառը նշվում է COVID-19-ի հետ կապված բարդությունները: Փաուելն ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ պետքարտուղարն է: