Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» մեղադրանքով գիտաշխատող է ձերբակալվել
Թուրքիայում Էլազըղի Եփրատի համալսարանի գիտաշխատող Հիֆզուլլահ Քութումը ձերբակալվել է սոցիալական մեդիայում «Բոլոր քրդերին շնորհավորում եմ սեպտեմբերյան հեղաշրջման կապակցությամբ։ Կեցցե՛ Քրդստանը» գրառման համար։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Եփրատի համալսարանի ռեկտորատի տարածած հաղորդագրությունում նշվել է, որ Քութումը սոցիալական մեդիայում «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» է անում, այդ իսկ պատճառով նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
Ծայրահեղ ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) Էլազըղի նահանգային ղեկավարը Twitter-ում լուսանկար է հրապարկել՝ ցույց տալով, որ առավոտյան Քութումի աշխատասենյակի դռան վրա Թուրքիայի դրոշն են կախել։
Ձերբակալումից առաջ թուրքական «Gazete Duvar»-ի հետ զրույցում գիտաշխատողը հասցրել է ասել միայն, որ մահվան սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ստանում։
Okulda tanımadığım insanlar var. Ve öğrenci değiller. Hiç olmazsa benim tanıdığım öğrenciler değiller. Kapımda bekliyorlar. Tehditkar bir durum seziyorum. Eğer tarafıma bir şiddet tehditi oluşursa nefsi müdafaa hakkımı sonuna kadar kullanacağım.
— Hifzullah Kutum (@hifzullah_kutum) November 5, 2021