Քիմ Քարդաշյանը կիպ կաշվե զգեստով զբոսնել է Նյու Յորքի փողոցներով (լուսանկարներ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին պապարացիները լուսանկարել են Նյու Յորքում, որտեղ 41-ամյա գեղեցկուհին կրել է կիպ կաշվե զգեստ ու երկարաճիտ կոշիկներ, գրում է Daily Mail-ը:
Հատկանշական է, որ նա կրել է իրեն պատկանող SKIMS ապրանքանիշի և Fendi նորաձևության տան համագործակցությամբ ստեղծված զգեստը:
Պարբերականը նկատում է, որ կաշվե զգեստը հիանալիորեն ընդգծել է Քարդաշյանի գեղեցիկ մարմնաձևերը: