Ֆրանսիական կինոյի աստղ Բրիջիտ Բարդոյին մեղադրել են ռասիզմի մեջ եւ տուգանել
Ֆրանսիական կինոյի աստղ Բրիջիտ Բարդոյին մեղադրել են ռասիզմի մեջ եւ տուգանել 20 հազար եվրոյով, հայտնում է Wion-ը։ Նման որոշում է կայացրել դատարանը Հնդկական օվկիանոսի Ռեյունիոն կղզու բնակիչների հասցեին հայտարարությունից հետո։
2019թ․-ին դերասանուհին կենդանիների պաշտպանության իր հիմնադրամի անունից նամակ է ուղղել Ռեյունիոնի ոստիկանապետին, որում դատապարտել է կենդանիների նկատմամբ «բարբարոսական» վերաբերմունքը։ Բարդոյի խոսքով՝ տեղի բնակիչները հինդուիստական տոների ընթացքում կտրում են այծերի գլուխները։ Նրա կարծիքով՝ դա ցուցադրում է «նախորդ դերերի մարդակերության մնացորդները»։
«Աբորիգեններ, որոնք պահպանել են իրենց վայրի գեները»,- այսպես էր դերասանուհին արտահայտվել տեղի բնակիչների հասցեին։ Այս արտահայտությունը ռասսայական հատկանիշով վիրավորանք են համարել։ Դատախազի խոսքով՝ Բարդոյի արտահայտությունները «վիրավորական եւ տրավմա հասցնող» են եղել, նշում է Journal de l'île de La Réunion-ը։