Թուրքիայում պատվաստումների դեմ կուսակցություն է ստեղծվում
Թուրքիայում փաստաբան Հաջի Ալի Օզհանը նոր կուսակցություն ստեղծելու համար դիմելու է Ներքին գործերի նախարարություն։
Թուրքական Haber-ի փոխանցմամբ՝ Հաջի Ալի Օզհանը հայտարարել է, թե նոր կուսակցության անունը կլինի «Առանց պարտադրանքի կյանք»։
Նա շեշտել է, թե կուսակցությունը չի ունենալու քաղաքական նպատակներ, այլ միայն պայքարելու է դիմակների, PCR թեստի ու պատվաստումների պարտադրանքի դեմ։