Բաքվում պնդում են, որ հանձնել են հայկական կողմին զոհված զինծառայողների 1700 դի
Մինչ օրս Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել զոհված զինծառայողների մոտ 1700 դի։ Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է ADA համալսարանում կայացած կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է haqqin.az-ը։
Ընդ որում, նա հայտարարել է, որ «մեր վերադարձը տարածքներ դանդաղեցնելու համար ականային քարտեզները թաքցնելն ու չտրամադրելը թույլ, անմիտ ու անմարդկային մոտեցում է, եւ չի կարող հաջողություն ունենալ»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել բոլոր հայերին՝ ռազմագերիներին եի քաղաքացիական պատանդներին։