Բոլդուինի մասնակցությամբ ողբերգությունից հետո Դուեյն Ջոնսոնի ընկերությունը նկարահանման հրապարակում հրաժարվում է իրական հրազենից
Հոլիվուդյան դերասան Դույեն Ջոնսոնը հայտնել է, որ իր «Seven Bucks Productions» պրոդյուսերական ընկերությունը կհրաժարվի ֆիլմերի եւ սերիալների նկարահանման ընթացքում իսկական հրազենի օգտագործումից։ Որոշումը կայացվել է կինոօպերատոր Հալինա Հատչինի մահվանից հետո, որին պատահաբար սպանել է դերասան Ալեք Բոլդուինը։ Ջոնսոնը համապատասխան հայտարարությունն արել է «Կարմիր ծանուցում» մարտաֆիլմի պրեմիերայի ընթացքում, հայտնում է Sky News-ը։
«Seven Bucks Productions»-ը պատրաստվում է անցում կատարել ռետինե մակետների, եւ Ջոնսոնը նշել է, որ իրենք առհասարակ չեն մտածելու որոշման արժեքի մասին։
«Չեմ կարող խոսել բոլորի անունից, բայս հստակ կարող եմ ասել, որ բոլոր ֆիլմերում եւ սերիալներում, որոնք արտադրում է «Seven Bucks Productions»-ը, այլեւ իսկական զենք չի օգտագործվի։ Մենք պատրաստվում ենք անցում կատարել ռետինե մակետի եւ մնացած ամենի մասին հոգ կտանենք արտադրությունից հետո։ Մենք չենք մտածելու դոլարների կամ առհասարակ այն մասին, թե ինչ է դա արժենալու»,- հայտարարել է դերասանը։