«Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, միջոցառման հայտնի հյուրերն ու դերասանների հույզերը (Տեսանյութ)
Նույն Լալան, Աշոտը եւ Հրանտը, բայց` այլ ժամանակշրջան ու իրականություն. 25 տարի անց «Մեր բակը» վերադարձել է նոր պատմությամբ, նոր հերոսներով, նոր թեմաներով ու արտահայտություններով, որոնք, միգուցե, հիշվեն տարիներ անց, ինչպես տեղի ունեցավ սիրված ժապավենի նախորդ երեք մասերի դեպքում:
«Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան կայացավ այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Ռեժիսոր Արշո Հարությունյանի աշխատանքում հին բակի նոր սյուժեն ծավալվում է հայտնի հերոսների հերթական գաղափարի շուրջ, որն իրակաացնելը, կարծես, թանկ է նստում նրանց վրա: Թե ինչ մտահաղացում ունեն Լալան, Հրանտն ու Աշոտը, ինչ է պետք նրանց դա իրագործելու համար, եւ ինչ կապ ունեն պատմության հետ Արուսը, Պոնչն ու հայերեն խոսող չինացի Ֆընգը, կիմանաք ֆիլմը դիտելիս, իսկ մինչ այդ բացահայտենք պրեմիերայի հետաքրքիր դրվագները:
Պրեմիերային հուզված էին բոլորը՝ ավագ հերոսերը՝ միավորման ու սիրված նախագծի շարունակության, նոր դերասանները՝ հայտնի ու սիրված գործընկերների կողքին իրենց մանկության ֆիլմում լինելու առթիվ: Իր հույզերը չկարողացավ թաքցնել նաեւ Արշո Հարությունյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: