Ինչպե՞ս է Մեղրիում ներկայացել Սամվել Բաբայանի կուսակցությունը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ, դիտավորությամբ խախտվել են ՀՀ օրենսդրության պահանջները:
Մասնավորապես, մեզ հասած ճշտվող լուրերի համաձայն, Մեղրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած և անցողիկ շեմը հաղթահարած՝ Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական» կուսակցության ավագանու թեկնածուները չեն հանդիսանում տվյալ կուսակցության անդամներ եւ նրանց՝ կուսակցության շարքերն ընդունելու վերաբերյալ առկա չէ «Ազատական» կուսակցության գործադիր մարմնի որոշումը:
Արդյունքում, այդ ընտրություններին «Ազատականը» անկուսակցական թեկնածուների թույլատրելի 30 տոկոսի փոխարեն փաստացի ներկայացրել է 100 տոկոս անկուսակցականների ցանկ:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, վերը նշվածի մասին կա ԿԸՀ-ին ուղղված դիմում: «Ազատական» կուսակցության իրավաբանական վարչությունից հաստատեցին «Իրավունքի» տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհաղորդելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: