Ռոնալդուին տուգանել են մեքենան սխալ վայրում կայանելու համար
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստները նոյեմբերի 4-ին տեղի ունեցած մարզումներից հետո միասին մեկնել են ճաշելու շքեղ իտալական ռեստորանում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, իր սաներին ուղեկցել է թիմի մարզիչ նորվեգացի Օլե Սուշլերը: «Կարմիր սատանաները» միասին ճաշելու են գնացել շաբաթ «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք դերբիին ընդառաջ:
Պարբերականը ֆիքսել է, որ մինչ ֆուտբոլիտսները ռեստորանում են եղել, թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին տուգանել են մեքենան սխալ վայրում կայանելու համար: