Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Բելգրադում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտվեց Աշխարհի կրկնակի և 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն կուբացի Էնդի Կրուզին: Այսպիսով՝ մեր մարզիկը կարժանանա բրոնզե մեդալի:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ մեկ այլ գյումրեցի՝ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, կիսաեզրափակչում հաղթել էր ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևին և դուրս եկել եզրափակիչ: