Ալլա Պողոսյանը՝ Ուկրաինայի բաց առաջնության հաղթող
Հայաստանի չորս հրաձիգներ մասնակցել են Ուկրաինայի բաց առաջնությանը, որն անցկացվել է Լվովում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Առավել հաջող է հանդես եկել Ալլա Պողոսյանը: Նա օդամղիչ հրացանով 10մ հեռավորությունից, երկու կրակահերթերում վաստակել է 622,7 և 625 միավոր ու առաջին արդյունքով մտել եզրափակիչ:
Վճռական փուլում մեր մարզուհին 250,1 միավորով ճանաչվել է լավագույնը և դարձել է մրցաշարի հաղթող: Նույն մրցաձևում Նարեկ Դեմիրխանյանը ճանաչվել է չորրորդը: