Ռուսաստանում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի նոր առավելագույն թիվը
Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թվի նոր ռեկորդ է սահմանվել, մահացել է 1 195 մարդ։ Այս մասին տեղեկացնում է օպերատիվ շտաբը։
Նոյեմբերի 3-ին COVID-19-ից մահացել էր 1 189, նոյեմբերի 2-ին՝ 1 178, նոյեմբերի 1-ին՝ 1 155 մարդ։
Վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 40 217 դեպք։ Մեկ օր առաջ գրանցվել էր 40 443 դեպք։
Տեղեկացվում է, որ հիվանդացածների 8,8 տոկոսի մոտ եղել են կորոնավիրուսային վարակի կլինիկական դրսեւորումներ։ Անցած օրը ապաքինվել է 31 928 պացիենտ։
Ռուսաստանում ընդհանուր առմամբ համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 673 860 դեպք։ Այս ընթացքում մահացել է 243 255 մարդ, ապաքինվել 7 477 366-ը։