ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների քառյակը։ Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում։
Թեկնածուների քառյակում են․
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը հեթ-տրիկի հեղինակ է դարձել պորտուգալական «Բենֆիկայի» դեմ խաղում (5:2)։
Պորտուգալական «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Պեդրու Գոնսալվեշը, որը դուբլի հեղինակ է դարձել թուրքական «Բեշիկթաշի» դեմ խաղում (4:0)։
Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը 2 գոլ է խփել եւ 1 գոլային փոխանցում կատարել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղում (4:2)։
Իտալական «Ատալանտայի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձած անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի գոլերի շնորհիվ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը խուսափեց պարտությունից Բերգամոյում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։