Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել
Եթե նախորդ շաբաթ երգչուհի Սիրուշոն լուսանկարներ էր հրապարակում Իտալիայից, ապա նա այժմ ֆեյսբուքյան իր էջում հրաժեշտ է տվել Իտալիային: Մասնավորապես այս լուսանկարը երգչուհի ստորագրել է այսպես՝ Ciao Italy...
Ինչպես գիտենք, երգչուհին երեկ արդեն Մոսկվայում էր, որտեղ մասնակցում էր Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգին: Համերգի ժամանակ նա կատարեց նախ Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգը, ապա «Պռեգոմեշը»: Լուսանկարը, որը հրապարակել է երգչուհին Մոսկվայից, ստորագել է հենց Սայաթ-Նովայի խոսքերով՝ Յիս էն Սայաթ-Նովասին չիմ վուր ավզի վրա հիմանամ...