Քրիստինա Ասմուսի և Գարիկ Խարլամովի դստերը հոսպիտալացրել էին
Ռուս դերասանուհի Քրիստինա Ասմուսը հայտնել է, որ իր ու Comedy Club-ի անդամ Գարիկ Խարլամովի դուստրը վարակիչ ծանր հիվանդություն է տարել։ Աստղն այդ մասին գրառում է արել ինստագրամյան էջում։
Երեխային ծանր հիվանդությամն հոսպիտալացրել են․ Քրիստինան նրա հետ հիվանդանոցում է եղել՝ ժամանակավորապես հրաժարվելով նկարահանումներից կինոյում եւ հեռուստատեսությունում, ինչպես նաեւ խոշոր գովազդային պայմանագրից։
«Խելահեղ, չդադարող փսխում, բարձր ջերմություն՝ 38, 39, հետո 40, որը շատ երկար ժամանակ չէին կարողանում իջեցնել»,- նշել է նա։ Բժիշկները երեխայի մոտ աղիքային վարակ են հայտնաբերել։
«Հիմա արդեն ամեն ինչ անցյալում է, մենք տանն ենք, բուժվում ենք ու վերականգնվում»,- հավելել է Ասմուսը։