Հայաստանում կորոնավիրուսի դեմ 45 երեխա է պատվաստվել
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ պատվաստումն անվճար է, իրականացվում է կամավորության սկզբունքով:
Հայաստանում առկա պատվաստանյութերից միայն «Մոդեռնա»-ի ուղեցույցում է կատարվել փոփոխություն, ըստ որի, թույլատրվում է պատվաստել 12-ից բարձր տարիքի անձանց: Հայաստանում 12-ից մինչև 18 տարեկան անձանց պատվաստումն իրականացվում է ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում: